Aries Lunch

Հետ գնալ
Հասմիկ Բարխուդարյան
Հասմիկ Բարխուդարյան

-Ինչպե՞ս որոշեցիք հիմնել բիզնես:
-Ես շատ եմ սիրում մրցակցություն, ակտիվ գործունեություն: Նորը, հարմարավետը ստեղծելու և ներդնելու, մարդկանց ավելի հարմար կյանքին և ծառայություններին վարժեցնելու ցանկությունը միշտ առաջնորդել է ինձ։ Իսկ դա կարող էի անել միայն թիմով՝ իմ նման մարդկանց հետ միավորվելով։ Ինձ համար էական չէր, թե դա ինչ տիպի բիզնես կլինի, կարևորը, որ համապատասխաներ իմ էությանը: Ես երբեք չեմ պատկերացրել, որ կարող եմ լինել պետական աշխատող կամ սոցիալական աշխատող։ Բիզնեսի մարդը հատուկ բնավորություն ունեցող մարդ է, ով երբեք չի կոտրվում: Այդպիսի մարդկանց համար կարևոր են բիզնես պրոցեսները, ոչ թե բուն բիզնեսը, որքան էլ տարօրինակ հնչի դա հիմա:

-Ի՞նչն է Ձեզ ստիպում ժպտալ:
-Յուրաքանչյուր հաղթահարված դժվարություն, ամեն քայլ` դեպի առաջ:

-Ի՞նչն է ձեզ մոտիվացնում:
-Դժվարությունների հաղթահարման գործընթացը:

-Ինչպե՞ս եք համատեղում ընտանիքը և բիզնեսը:
-Չեմ համատեղում. յուրաքանչյուրն իրենց կյանքով առանձին, զուգահեռ ընթանում են ։)))

-Ինչպե՞ս եք հաղթահարում դժվարությունները: 
-Հավեսով, էնտուզիազմով:

-Պատմեք Ձեր նոր նախագծերի և ընկերության հեռանկարների մասին:
-Այս պահին ունեմ երկու նոր նախագիծ։ Սակայն այդ մասին կիմանաք շուտով. չէի ցանկանա այս փուլում քննարկել։