Ձեզ ենք ներկայացնում Էլբա ռեստորանի համահիմնադիր Իլոնա Պապոյանին։
-Ինչպե՞ս որոշեցիք հիմնել բիզնես։
-Մեր բիզնեսը հիմնվել է 2010 թ․-ին, երբ հայրս քաղաքում արդեն հայտնի ռեստորանների սեփականատեր է եղել, և այս ռեստորանը թվով 3-րդն էր։ Քանի որ նրա զբաղվածությունը մեծ էր, ես և քույրս օգնել ենք։ Միտքը եղել է ունենալ ընտանեկան ռեստորան, որը կհյուրընկալի ընտանիքներին, երեխաներին և կապահովի հաճելի միջավայր։
-Ի՞նչն է Ձեզ ստիպում ժպտալ։
-Մեր հյուրերի գոհունակությունը։
-Ի՞նչն է ձեզ մոտիվացնում։
-Զարգացման ժամանակակից տեմպերը։ Ամեն ինչ հիմա շատ արագ է զարգանում, փորձում ես այդ ամենի հետ միասին դու էլ հասցնել քո բիզնեսը լավ կետի։
-Ինչպե՞ս եք համատեղում ընտանիքը և բիզնեսը։
-Շատ դժվար է իրականում․ ունեմ երկու երեխա, բայց քանի որ ընտանեկան բիզնես է, մեկը մյուսին լրացնելով հասցնում ենք։
-Ինչպե՞ս եք հաղթահարում դժվարությունները։
-Դժվարությունները ստիպում են էլ ավելի ուժեղ լինել և ավելի մեծ քայլերով առաջ գնալ՝ համառությամբ ու առանց վախի։
-Պատմեք Ձեր նոր նախագծերի և ընկերության հեռանկարների մասին։
-Ունենալու ենք հետաքրքիր շոու ծրագրեր՝ համերգների տեսքով։ Երեխաների համար նախատեսված խաղահրապարակ ենք պլանավորում ստեղծել, որպեսզի ծնողները կարողանան համատեղել իրենց հանգիստը և երեխաների զվարճանքը։