Ալվինկա

Հետ գնալ
Լիլիա Մելքումովա
Լիլիա Մելքումովա

Ձեզ ենք ներկայացնում «Ալվինկա »  զարգացման կենտրոնի հիմնադիր տնօրեն, Լիլիա Մելքումովային։

 

-Ինչպե՞ս որոշեցիք հիմնել բիզնես։ 

-Ես միշտ երազել եմ սեփական բիզնես ունենալու մասին, ու քանի որ մասնագիտությամբ մանկավարժ եմ, ամուսնուս հետ մտածում էինք`  ինչ հիմնել, որ համապատախանի իմ մասնագիտությանը։ Հենց այդպես որոշեցինք ստեղծել «Ալվինկա զարգացման կենտրոն»-ը։ Շատ կարճ ժամանակում գտանք հարմար տարածք, մշակեցինք բիզնես պլան և սկսեցինք այն իրագործել։ Այժմ «Ալվինկա»-ն դարձել է երեխաների սիրելի վայրը։ Կենտրոնը անվանեցինք իմ դստեր անունով։

 

-Ի՞նչն է Ձեզ ստիպում ժպտալ։ 

-Իմ ժպիտի գլխավոր հեղինակները բալիկներս են ու ամուսինս։ Ես իմ էությամբ ժպտերես մարդ եմ ու փորձում եմ միշտ ժպտալ՝ անկախ ամեն ինչից։ Ժպիտը կնոջը դարձնում է էլ ավելի հմայիչ։

 

-Ի՞նչն է ձեզ մոտիվացնում։

-Ինձ մոտիվացնում է իմ աշխատանքի արդյունքը, երբ տեսնում եմ հաճախորդների գոհունակությունը։ Ինձ մոտիվացնում են իմ նպատակները, որոնք շարժվում են դեպի իրականություն։

 

-Ինչպե՞ս եք համատեղում ընտանիքը և բիզնեսը։

-Մեծ դժվարությամբ եմ համատեղում, բայց փորձում եմ ժամանակս այնպես կառավարել, որ մեկը մյուսին չխանգարի։ Ժամանակս օգտագործում եմ բալանսավորված։

 

-Ինչպե՞ս եք հաղթահարում դժվարությունները

-Յուրաքանչյուր դժվարություն հաղթահարում եմ ամուսնուս հետ։ Նա ինձ շատ է օգնում այդ հարցում, բիզնեսում դրանք շատ են, կարևորը այդ դժվարությունները ճիշտ վերլուծելն է, հաղթահարելը և առաջ շարժվելը։

 

-Պատմեք Ձեր նոր նախագծերի և ընկերության հեռանկարների մասին։

-Նոր նախագծերի հիմքում ընկած է համագործակցությունը այլ կազմակերպությունների հետ, իսկ որպես հեռանկար՝ մեր կենտրոնի ընդլայնումն է, նոր գաղափարների իրականացումը, նոր գործընկերներ ունենալը։