Palermo Italy Home

Հետ գնալ
Լիլիթ Իգնատյան
Լիլիթ Իգնատյան

Ձեզ ենք ներկայացնում «Palermo Italy Home»-ի հիմնադիր տնօրեն Լիլիթ Իգնատյանի հարցազրույցը։

-Ինչպե՞ս որոշեցիք հիմնել բիզնես։
-Բիզնես հիմնելու գաղափարը շատ պատահական է ծնվել, ինքս սպասքի և տան պարագաների մեծ սիրահար եմ, անդադար նոր և յուրահատուկ իրերի փնտրտուքների մեջ որոշեցի հիմնել այնպիսի հարթակ, որտեղ մարդիկ հեշտությամբ կգտնեն իրենց ճաշակին համապատասխան իրեր՝ առանց տանից դուրս գալու:

-Ի՞նչն է Ձեզ ստիպում ժպտալ։ 
-Ժպտալու համար շատ բան հարկավոր չէ, երբ մարդ ունակ է տեսնել գեղեցիկը: Ինձ համար բավարար են գույները, արևը ու սիրելի մարդիկ:

-Ի՞նչն է ձեզ մոտիվացնում։
-Ինձ համար ամենամեծ մոտիվացիան հաճախորդների գոհունակությունն է: Հետադարձ կապն է ծնում մոտիվացիա:

-Ինչպե՞ս եք համատեղում ընտանիքը և բիզնեսը։
- Իրականում շատ դժվար է համատեղել աշխատանքն ու ընտանեկան հոգսերը, գրեթե միշտ փորձում եմ բալանսը պահել, որպեսզի ոչ մի կողմը չտուժի: Աշխատանքի ընթացքում, անհրաժեշտության դեպքում, կարող եմ զբաղվել ընտանեկան հարցերով, իսկ տանը՝ մինչև ուշ ժամի աշխատել։

-Ինչպե՞ս եք հաղթահարում դժվարությունները։ 
-Առանց դժվարության չկա հաջողություն: Ամեն ինչ հաղթահարելի է, երբ կա հստակ նպատակ:

-Պատմեք Ձեր նոր նախագծերի և ընկերության հեռանկարների մասին։
-Մեր առաջնային նպատակը խանութ- սրահի բացումն է, շատ մեծ ու տարբերվող տեսականի ցուցադրելը: Ինչպես նաև նշեմ, որ մեր ապրանքները արդեն վաճառվում են Wildberries-ում, առաջիկայում պլանավորում ենք ավելի մեծ տեսականիով հանդես գալ: