MaryClinic էսթետիկ բժշկության և իմպլանտոլոգիայի կենտրոնի հիմնադիր Լիլիթ Խլղաթյանի հարցազրույցը
-Ինչպե՞ս որոշեցիք հիմնել բիզնես:
- MaryClinic-ը ընտանեկան բիզնես է. գաղափարի հեղինակն ամուսինս է՝ Հայկ Մանուկյանը։ Նա այնպես ոգևորեց ինձ, որ համատեղեցինք մեր ջանքերն ու ստեղծեցինք էսթետիկ բժշկության և իմպլանտոլոգիայի կենտրոն՝ MaryClinic-ը։
Հիմնադրման հենց սկզբից էլ ընկերության նպատակը եղել և մնում է մարդու կյանքի որակը բարձրացնելը՝ դարձնելով նրան ավելի երջանիկ և ինքնավստահ։ Սա մեր ու մեր թիմ գաղափարախոսությունն է արդեն 19 տարի։ Մեզ համար ամենամեծ արժեքը Մարդն է։ Ընկերության ստեղծման հիմքում դեռևս 2004 թվականին բացված ստոմատոլոգիական կլինիկան է՝ 3-4 հոգանոց թիմով։ Այդ ժամանակ դեռևս հեռանկարում չկար, որ այն կվերածվի մեծ ընկերության, որի թիմում այսօր 20 ավելի մասնագետներ են միավորված։ 2017թ. բացեցինք կենտրոնի 2-րդ մասնաճյուղը։ Ժամանակի ընթացքում ավելի ամրապնդվեց մեր ընկերության հիմնական առաքելությունը. որակյալ և էսթետիկ բժշկական ծառայություններից բացի Հաճախորդին ապահովել նաև բարձրակարգ սպասարկում ու հոգատարություն։ Մեր Հաճախորդը գիտի, որ իր մասին հոգ ենք տանում ոչ միայն կլինիկայի ներսում, այլև դրանից դուրս։ Ինչպես տեսնում եք, իմ համարյա բոլոր նախադասություններում ես խոսում եմ Հաճախորդի մասին. Հաճախորդակենտրոնություն՝ սա մեր կարևորագույն սկզբունքներից մեկն է։ Պատահական չէ, որ ես «Հաճախորդ» բառը ես միշտ մեծատառով եմ գրում։ Այսօր MaryClinic-ը դինամիկ և արագ զարգացող բժշկական կենտրոն է՝ իր 2 մասնաճյուղերով։
-Ի՞նչն է Ձեզ ստիպում ժպտալ:
-Բնույթով շատ շփվող, արագ նոր միջավայրում ինտեգրվող մարդ եմ։ Ու ինձ համար շատ հաճելի է նոր մարդկանց հետ ծանոթանալը, ընկերանալը, ընկերության Հաճախորդների հետ շփվելը։ Այս ամենը ինձ ստիպում է ժպտալ։ Երեխաներիս հաջողություններն էլ անսահման ուրախություն են պարգևում ինձ։
-Ի՞նչն է ձեզ մոտիվացնում:
-Միշտ նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելը։ Անընդհատ սովորել եմ ուզում. սա ինձ շատ է մոտիվացնում։ Այսօրվա արագ զարգացող ու փոփոխվող աշխարհում դու էլ պիտի այդ ռիթմ մեջ լինես, որպեսզի հետ չմնաս ժամանակից, իսկ դրա համար ամեն օր, ամեն ժամ սովորել է պետք։ 2 շաբաթ առաջ ընդունվել եմ PR դպրոց ո մոտակա 3 ամիսն այդ ռիթմ մեջ եմ լինելու։ 3 ամիս հետո հատատ նոր բան կմտածեմ։ Գրքերն էլ իմ լավ ընկերներն են. միշտ իմ պայուսակում գիրք կգտնեք՝ մեջը շատ նշումներ արած։ Ես գրքերին այդպես եմ սիրում, երբ մեջը դեղին մարկերով ընդգծված տողեր կան։ Անսահման մոտիվացնում է նաև ավելի մեծ ընկերություն ու թիմ ունենալո միտքը. այդպես ավելի շատ մարդիկ հնարավորություն կունենան ստանալ որակյալ բժշկական ծառայություններ, իսկ բարձրակարգ մասնագետները չեն ձգտի դեպի արտերկիր՝այնտեղ գնահատված մասնագիտություն ու աշխատանք ունենալու ակնկա-Ինչպե՞ս եք համատեղում ընտանիքը և բիզնեսը:
-Ինչպե՞ս եք համատեղում ընտանիքը և բիզնեսը:
-Երբեմ շատ դժվար է համատեղել ընտանիքն ու բիզնեսը։ Լինում են դեպքեր, երբ ընտանիքն է տուժում, դեպքեր էլ՝ երբ ընկերությունը։ Բայց փորձում եմ այնպես անել, որ դրանք քիչ լինել։Այս հարցում շատ է օգնում ամուսինս. կառավարման հիմնական հարցերով ինքն է զբաղվում, ինչի շնորհիվ ես ժամանակ եմ ունենում նաև երեխաներիս հետ լինելու, նրանց դաստիարակությանը, դասերին ո պարապմունքներին հետևելու։ Քանի որ ամուսիններով ենք բիզնեսում, ավտոմատ կերպով և՛ իրար հետ շատ ժամանակ ենք անցկացնում, և՛ քննարկում ենք, և՛ բանավիճում. սա ընտանեկան բիզնեսներին բնորոշ է։
-Ինչպե՞ս եք հաղթահարում դժվարությունները :
-Նախկինում «ծանր էի տանում», մտածում, երկար ծանրութեթև էի անում, սրտնեղում։ Հետո սովորեցի, որ եթե չկա խնդիր, չկա դժվարություն, ուրեմ չկա նաև զարգացում։ Դժվարություններն են մեզ ստիպում նոր ուղիներ որոնել, գտնել, պայքարել ու հաղթել։
-Պատմեք Ձեր նոր նախագծերի և ընկերության հեռանկարների մասին
-Պլաններում տեխնիկապես գերհագեցած կենտրոններ ունենալն է, որտեղ Հաճախորդը կգա, սկսած հետազոտություններից մինչև օրթոդոնտիկ և իմպլանտոլոգիական բուժում կստանա հենց տեղում։ Այդ նպատակով էլ մի քանի օր առաջ Երևանի մասնաճյուղը համալրվեց նորագույն համակարգչային տոմոգրաֆով։ Այլ ոլորտների հետ կապված ևս պլաններ կան, բայց դրանք դեռ գաղափարի փուլում են։