Lalunz

Հետ գնալ
Լուսինե Դավթյան
Լուսինե Դավթյան


- Ինչպե՞ս որոշեցիք բիզնես սկսել:
Բիզնես հիմնելու գաղափարը ամուսնունս էր, սակայն մանկական հագուստի հայկական ապրանքանիշ ստեղծելու գաղափարը այնքան ոգևորեց ինձ, որ որոշեցի միանալ իրեն։
- Ի՞նչն է ձեզ մոտիվացնում
Պատասխանատվության զգացումը և աշխատանքում գրանցած հաջողությունները, երբ հետ եմ նայում և տեսնում, թե կարճ և փոթորկոտ ժամանակահատվածում ինչքան մեծ արժեք ենք ստեղծել, ինչքան է ապրանքանիշը սիրվել և ինչ փոփոխություններ է բերել ոլորտ։
- Ի՞նչն է Ձեզ ստիպում ժպտալ
Բնույթով ժպտերես մարդ եմ, սիրում եմ ժպտալ առանց հատուկ առիթի…ժպտում եմ lalunz-ի մասին խոսելիս, հաճախորդների ջերմությունից և դրական կարծիքներից, թիմի յուրաքանչյուր անդամի հաջողությունից…
- Ինչպե՞ս եք համատեղում ընտանիքը և բիզնեսը
Նման խնդրի առաջ դեռ չեմ կանգնում, քանի-որ աշխատում ենք ամուսնուս հետ և օրվա մեծ մասը անցկացնում միասին գրասենյակում։
- Ինչպե՞ս եք հաղթահարում դժվարությունները։
Բիզնեսը առանց դժվարությունների չի կարող լինել։ Եթե որոշում ես կայացնում զբաղվել բիզնեսով պետք է պատրաստ լինես անընդհատ հանդիպող դժվարություններին՝ երբեմն նաև դրանց փնջին ։
Փորձի ընթացքում «իմունիտետ» ես ձեռք բերում, սկսում ես վերաբերվել որպես հերթական փորձություն, որը պետք է արագ հաղթահարես, հակառակ դեպքում ընկճվելով հարց չի լուծվի։
- Պատմեք Ձեր նոր նախագծերի և ընկերության հեռանկարների մասին.
Միաժամանակ աշխատում ենք մի քանի կարևոր նախագծերի վրա, սակայն կառանձնացնեմ արտահանման ուղղությամբ կատարվող աշխատանքները և «Սեր Արցախ» նախագիծը, որի շրջանակներում Արցախում ծնվող յուրաքանչյուր փոքրիկ ստանալու է նվեր տուփ՝ առաջին անհրաժեշտության պարագաներով։