Your Space

Հետ գնալ
Լուսինե Պողոսյան
Լուսինե Պողոսյան


- Ինչպե՞ս որոշեցիք հիմնել բիզնես։
- Ես երկար ժամանակ աշխատել եմ ֆիթնես ոլորտում, դեռ երիտասարդ տարիքում հասցրել եմ փոխել 8-9 աշխատանք, սակայն խնդիրն ամենևին այն չէր, որ ես չէի կարողանում աշխատել, այլ այն, որ կան մարդիկ, ովքեր սովոր չեն 9-6-ը աշխատանքին, և ես հենց այդպիսի մարդ եմ: Ես ցանկանում էի ունենալ բիզնես, որտեղ կկարողանամ իմ մտքին եկած ցանկացած խելահեղություն իրագործել, եթե նույնիսկ այն կձախողվի։
- Ի՞նչն է Ձեզ մոտիվացնում:
- Ինձ մոտիվացնում են իմ նպատակները. հատուկ կառանձնացնեմ կարճաժամկետ նպատակները, որովհետև երկարաժամկետներն ավելի գլոբալ են և առաջիկայում հորիզոնում չեն երևում։ Երբ ես հասնում եմ մի նպատակի, պետք է շատ արագ սահմանեմ հաջորդը, քանի որ եթե չկա նպատակ, ես առավոտյան արթնանում եմ և չգիտեմ՝ ինչպես սկսել իմ օրը: Իսկ եթե կա հստակ նպատակ, պատրաստ եմ գիշեր-ցերեկ աշխատել նպատակիս հասնելու համար։
- Ի՞նչն է Ձեզ ստիպում ժպտալ։
- Ինձ ստիպում են ժպտալ իմ բալիկները, ամուսինս, ընտանիքիս անդամները, կոլեգաներս։ Ես առհասարակ ժպտերես մարդ եմ։
-Ինչպե՞ս եք համատեղում ընտանիքը և բիզնեսը։
-Իրականում ընտանիքը և բիզնեսը շատ դժվար է համատեղել, բայց ես ամեն ինչ փորձում եմ անել, որ երկու ասպարեզում էլ չթերանամ, բայց տեսակով ռեալիստ եմ և հասկանում եմ, որ հաճախ թերացումներ լինում են։
-Ինչպե՞ս եք հաղթահարում դժվարությունները։
-Վերջին տարին շատ դժվար տարի էր, բայց հենց այդ տարում հասկացա, որ ես դժվարությունների մարդ եմ և ամեն կերպ հաղթահարում եմ դրանք: Հենց այդ դժվարություններն են կոփում, ավելի են ուժեղացնում, և եթե ես պայքարում եմ, պայքարում եմ հաղթահարելու համար։ Ցանկացած դժվարություն կյանքի բնականոն ընթացք է։
-Պատմեք Ձեր նոր նախագծերի և ընկերության հեռանկարների մասին։
-Առաջիկա  տարիների ընթացքում 𝐘𝐨𝐮𝐫 𝐒𝐩𝐚𝐜𝐞-ը հանդես կգա ամբողջովին նոր նախագծով։ Չեմ ցանկանում մանրամասնել, սակայն այս տարիների ընթացքում մեզ մոտ հաճախած ցանկացած հաճախորդ կփաստի, որ մենք ամեն օր է՛լ ավելի ենք զարգանում։