Psychological Center “Zhesture”

Հետ գնալ
Մարիամ Մեհրաբյան
Մարիամ Մեհրաբյան

- Ինչպե՞ս որոշեցիք հիմնել բիզնես։
-Մենք հոգեբանական ծառայություններ ենք մատուցում։ Նման գաղափարը որոշեցինք կյանքի կոչել՝ բացառապես ցանկանալով զարգացնել հոգեբանության ոլորտը։ Պետք է նշեմ, որ կենտրոնը հիմնել ենք 15 տարի առաջ, այն շրջանում,
երբ հոգեբանության ոլորտը քիչ էր ուսումնասիրված մեզ մոտ։ Հենց 15 տարի առաջ էլ ես ու ամուսինս, ով նույնպես հոգեբան է որոշեցինք հիմնել «Ժեստ» հոգեբանական կենտրոնը։ Տարեցտարի այն զարգացավ, բաժինները շատացան։ Այսօր կենտրոնը ունի և մանկան բաժին, ընտանեկան բաժին, փորձաքննությունների բաժին, արատաբանության բաժին և զինանոց, որտեղ վարում ենք հոգեբանական դասընթացներ։

- Ի՞նչի հենց ուրոշեցիք «Ժեստ» անունը ընտրել
-Այդ տարիներին էլ ավելի ակտիվ ուսումնասիրում էի ոչ խոսքային հաղորդակցություն, ժեստերի լեզուն և դրանից
տարիներ անց տպագրվեցի ոչ խոսքային հաղորդակցության ձեռնարկը։ Ես սիրում եմ բարի ժեստ մարդկության հանդեպ, իսկ հայ մարդը ժեստի արժանի է։ Դրա համար հոգեբանների մի ամբողջ բանակ ժեստ արեց և մասնակից դարձավ մեր կենտրոն զարգացմանը։

-Ինչպե՞ս որոշեցիք հոգեբան դառնալ
-Իրականում մեր տարիներին հոգեբանության ոլորտը բավականին պասիվ էր, տարածված չէր, ինչպես այսօր է՝ ի ուրախություն բոլորիս։ Պարզապես առավելությունը տրվեց այդ ֆակուլտետին, ընդունվեցի ու կարծում եմ չեմ սխալվել, որովհետև մասնագիտությունս դարձավ իմ կյանքի առաքելություն։ Հաճախ մտածում եմ, որ եթե անգամ հոգեբանության ոլորտում չաշխատեի, միևնույն է, այն ինձ պետք կլիներ ընտանեկան հարաբերություններում։

-Ի՞նչն է Ձեզ ստիպում ժպտալ:
-Իմ ժպիտի հիմնական պատճառը մանկան աչքերն են։ Անհնար է տեսնեմ երեխայի և չժպտամ։

-Ի՞նչն է ձեզ մոտիվացնում
-Ինձ մոտիվացնում է աշխատանքիս հաջող ավարտը։ Երբ մարդիկ թեթևացած և ժպիտով հեռանում են, ես հասկանում
եմ՝ որքան կարևոր է աշխատանքս։ Ինձ մոտիվացնում է նաև հայ հոգեբանական մտքի տարածումը միջազգային հարթակներում, որովհետև ես ունեմ տասնյակ հոդվածներ հայ հոգեբանական մտքի մասին շարադրված և միշտ նշում եմ ՀՀ օրինակով, որոնք տպագրվել են Գերմանիայում, Ավստրիայում և այլ երկրներում։

-Ինչպե՞ս եք համատեղում ընտանիքը և բիզնեսը:
-Դա ինձ մոտ հրաշալի է ստացվում։ Ես կարող եմ լավագույն օրինակը լինել շատ կանանց համար, ովքեր որ ուզում են
առաջին բալիկից հետո երկրորդը ունենալ, ես ի դեպ չորս երեխա ունեմ։ Համատեղելիության համար պետք է պարտադիր ճիշտ հաշվարկ անել ռեսուրսները, չլինել գերհոգնած, ժամանակին հանգստանալ, երեխաների համար ունենալ այն ժամանակը, որը հենց իրենցն է։ Միշտ իմ կողքն ունեմ մարդիկ, որ ինձ օգնում են, որոնք իմ գաղափարակիցն են, այսինքն պետք է լինել թիմային, թե՛ ընտանիքում թե՛ աշխատանքի վայրում, և ամեն ինչ կստացվի։ Կարևոր է, միշտ իմանալ ո՞ւմ դիմել ի՞նչ հարցով, որպեսզի քո ժամանակը իզուր չվատնես և նյարդերի հյուծվածություն ձեռք չբերես։

-Ինչպե՞ս եք հաղթահարում դժվարությունները:
-Դժվարությունները բնականաբար շատ են և առանց դժվարությունների ոչ մի բան չի կարող առաջ գնալ, որովհետև միայն դժվարությունները հաղթահարելուց հետո ձեռք բերված հաճույքի և հաղթանակի զգացումը քեզ ստիպում է, որ ասես՝
այո՛, ես ճիշտ էի, և ինձ մոտ ստացվում է հաղթահարել դժվարությունները։ Հաճախ դժվարությունները հաղթահարելու համար պետք է սպասել, սպասիր և այն կանցնի։ Կամ եթե դու դժվարությունների էպիկենտրոնում ես պարտադիր մտածիր որ, էպիկենտրոնից պետք է դուրս գալ, որովհետև դա քեզ նորից հյուծելու է։ Դժվարությունները հաղթահարելու համար մեկ այլ բանաձև ևս գոյություն ունի՝ մոբիլիզացրու թիմը, դա կլինի
ընտանիքում, սեփական երեխան նույնպես կարող է քեզ օգնել տխուր օրը ավելի հանգիստ անցկացնել ու ամենակարևորը մի բարդացրու այն, ինչ կարելի է ասել “take it easy” (թեթև տար) ։

-Պատմեք Ձեր նոր նախագծերի և ընկերության հեռանկարների մասին:
- «Ժեստ» հոգեբանական կենտրոնը ունի մի շարք նախագծեր, որը սկսվում է հակասթրեսային, ոչ տագնապին, հանուն հավերժության պատերազմով պայմանավորված և քովիդյան օրերին ստեղծված բազմաթիվ հակատագնապային տեխնիկաներով։ Այս պահի դրությամբ նախագծերից է նաև «Մադամ» ակումբի զարգացումը: Ինձ համար «Մադամ»-ը հոգեկրթության տարածման մի լիարժեք աղբյուր է։ Ես կիսում եմ ակումբի գաղափարախոսությունը, և շատ ուրախ եմ նախաձեռնության համար։ Ուզում եմ այնպիսի մի հակաստրեսային նախագիծ ստեղծել, որը կօգնի հատկապես կին գործարարներին հեշտ կառավարել, չկտրվել ընտանիքից, որովհետև կարծում եմ մասնակիցների մեջ շատ մարդիկ կլինեն, որ ունեն ընտանիքը և աշխատանքը համատեղելու խնդիր, երեխաների հետ զբաղվելու խնդիր, սեփական տագնապը նվազեցնելու խնդիր։ Ամեն դեպքում կարծում եմ մոտ ապագայում կլծվեմ բիզնես հոգեբանության զարգացմանը, որովհետև կարծում եմ ընտանեկան հոգեթերապիան, մանկան հոգեթերապիան այս պահին մեր կենտրոնում այն մակարդակի վրա է, որը դրված է ճիշտ մեխանիզմի վրա։