Elizé

Հետ գնալ
Մարիաննա Մովսեսյանին
Մարիաննա Մովսեսյանին

Ձեզ ենք ներկայացնում «Elizé»  ապրանքանիշի հիմնադիր տնօրեն Մարիաննա Մովսեսյանին։

-Ինչպե՞ս որոշեցիք ստեղծել բիզնես
-Լինելով ֆինանսիստ, երկար տարիներ ղեկավարելով ֆինանսական բաժինը Հայաստանի խոշոր ընկերություններից մեկում, ինչպես նաև հանդիսանալով Հայաստանի Ամերիկյան Համալսարանի դասախոս՝ միշտ սիրել եմ նորաձևությունը, գեղեցիկ հագնվելու արվեստը։ Այդ ամենի արդյունքում որոշում կայացվեց ստեղծել զարդերի պրեմիում դասի ապրանքանիշ, որը կտարբերվի իր անհատականությամբ և ինքնատիպությամբ։ Արդյունքում ստեղծվեց Elizé ապրանքանիշը։ Ապրանքանիշի հիմքը Swarovski® բյուրեղների, Swarovski® մարգարիտների և անսովոր դիզայնի համադրությունն էր: Բրենդի ողջ փիլիսոփայությունը կառուցված է դրա վրա՝ մարգարիտներ և բյուրեղներ՝ որպես բնական գեղեցկության, կանացիության, բացառիկության արտահայտություն: Համատեղելով երկու աշխատանքս նոր գաղափար ստեղծելու հետ՝ մոտ երկու տարի ես քնում էի օրական 3-4 ժամ։ Ես վստահ էի մեր դիզայնի վրա, և որ դրանք պետք է լավ վաճառվեն: Սրանում պարզապես պետք էր համոզել մյուսներին։ Հավաքվեց մասնագետների թիմ՝  դիզայներներ, վարպետներ/արհեստավորներ, մարքեթինգի, SMM մասնագետներ և աստիճանաբար սկսեցինք ընդլայնվել։ Արդեն առաջին տարում մեր ապրանքանիշը բավական ճանաչում ձեռք բերեց ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանյան բլոգերների շրջանում։ Ապրանքանիշի պատմությունը սկսվել է 2021 թվականին և կարճ ժամանակում իր ինքնատիպության, յուրահատկության և վարպետության շնորհիվ գրավել է գնորդների ուշադրությունը։   Այս պահին ապրանքանիշը ներկայացված է Գաֆէսճյան թանգարանի (հասցե՝ Թամանյան 10) և ԿՌՈԱՆՑ (հասցե՝ Սայաթ-Նովա 19/1) խանութ-սրահումներում։ Զարդեր կարելի է ձեռք բերել ընկերության www.elizedesigns.com կայքից, ինչպես նաև Wildberries հարթակից:

-Ի՞նչն է ձեզ ստիպում ժպտալ։
-Ցանկացած դրական իրադարձություն, երեխաներիս հետ շփումը միշտ է ստիպում ժպտալ։

-Ի՞նչն է ձեզ մոտիվացնում։
-Ինձ մոտիվացնում է Elizé  ապրանքանիշի համաշխարհային ճանաչում ունենալու գաղափարը, որին ուղղված ՝ մեր ամբողջ թիմի գործունեությունը։ Մոտիվացիա է հանդիսանում այդ ուղու վրա առաջացած ցանկացած խնդիր, որոնք հաղթահարելով, շարժվում ենք առաջ։

-Ինչպե՞ս եք համատեղում ընտանիքը և բիզնեսը։
-Զբաղվածությունը բավական մեծ է, բրենդի կայացման շրջանում շատ հաճախ աշխատանքը խլում էր ընտանիքի հետ անցկացնելու ժամանակը։ Կարծում եմ՝ ամեն ինչ կայանում է ժամանակի ճիշտ պլանավորման մեջ, որը և իրագործում եմ։

-Ինչպե՞ս եք հաղթահարում դժվարությունները։
-Հեշտությամբ՝ վերագրելով ցանկացած դժվարություն նոր հնարավորության։

-Պատմեք ձեր նոր նախագծերի և ընկերության հեռանկարների մասին։
- Վերջերս մենք բազմակողմ հարցազրույցներ անցկացրեցինք մեր լսարանի հետ և պարզեցինք, որ առաջնային կարևորում են զարդերի դիզայնը: Միևնույն ժամանակ վաճառքում մենք տեսնում ենք, որ նյութերը նույնպես կարևոր են. գնելիս մեզ հաճախ են հարցեր տալիս, թե ինչից են պատրաստված զարդերը։ Բրենդը ստեղծելիս մենք ուղղված ենք եղել պրեմիում սեգմենտին. զարդերը պատրաստված են միայն Swarovski® բյուրեղներից և մարգարիտներից և թանկարժեք մետաղներից: Մենք չենք ցանկանում ներգրավվել ավելի ցածր սեգմենտի բիժուտերիայի պատրաստման մեջ, թեև տեսնում ենք, որ հաճախորդների համար դիզայնն ավելի կարևոր է, քան նյութերը: Մենք հավատարիմ ենք մնալու ինքներս մեզ, կշարունակենք օգտագործել միմիայն բարձրորակ նյութեր և թանկարժեք մետաղներ, սակայն կհենվենք դիզայնի վրա՝ որպես մրցակցային առավելություն։