Ձեզ ենք ներկայացնում «Ռոմինա Հարությունյան կենտրոն» զարգացման կենտրոնի հիմնադիր տնօրեն Ռոմինա Հարությունյանին։
-Ինչպե՞ս որոշեցիք հիմնել բիզնես։
-Որոշումս եղավ շատ արագ։ Ես աշխատում էի զարգացման կենտրոնում, որտեղից դուրս եկա և պայմանները ստիպեցին, որպեսզի ես իմ սեփականը ունենամ։
-Ի՞նչն է Ձեզ ստիպում ժպտալ։
-Ասեմ, որ ամեն փոքր բանից ես կարող եմ ժպտալ, այսինքն՝ ամեն մի լավ, նույնիսկ չնչին բան ինձ ստիպում է ժպտալ։
-Ի՞նչն է ձեզ մոտիվացնում։
-Բնությունը, գեղեցկությունը, լավ միտքը, գաղափարը, ինձ ամեն ինչը կարող է մոտիվացնել։ Եվ դրանով սկսում եմ մի պահ ապրել։
-Ինչպե՞ս եք համատեղում ընտանիքը և բիզնեսը։
-Շատ հեշտ։ Նախ ունեմ շատ գեղեցիկ ու լավ ընտանիք։ Իմ ամուսինը շատ է օգնում ինձ համատեղել բիզնեսը և ընտանիքը, եթե չլիներ ամուսնուս օգնությունը իսկապես շատ դժվար կլիներ։
-Ինչպե՞ս եք հաղթահարում դժվարությունները
-Ցանկացած դժվարություն հաղթահարելի է, և ես կարծում եմ՝ եթե կա դժվարություն, ապա պետք է հաղթահարել։
-Պատմեք Ձեր նոր նախագծերի և ընկերության հեռանկարների մասին։
-Շատ եմ ցանկանում ունենալ նոր խմաբակներ, դա շատ կարևոր է ինձ համար և շատ եմ ուզում հիմնել նոր կենտրոն, որը, միացնելով իմ մյուս մասնաճյուղին, կլինի ավելի հարմարավետ, ավելի լուսավոր։