4u.am

Հետ գնալ
Տաթև Գալստյան
Տաթև Գալստյան

Ձեզ ենք ներկայացնում 4u.am-ի համահիմնադիր Տաթև Գալստյանին։

-Ինչպե՞ս որոշեցիք հիմնել բիզնես։
-Բիզնեսը որոշեցինք ստեղծել՝ հավաքվելով մի գաղափարախոսության շուրջ․ երջանիկ տեսնել հայ մարդուն։ Եվ ինչն է ամենաշատը արթնացնում երջանկություն՝ ուշադրությունը, նվերները: Ստեղծեցինք մի հարթակ «ՔԵԶ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ» անվանումով 4u.am և սկսեցինք ակտիվ աշխատել սպասարկման որակը լավացնելու վրա, որ նվեր տալու պրոցեսը լինի առավել հաճելի։ Տվեցինք երաշխիք 100% հատուցում որևէ բան չհավանելու դեպքում:

-Ի՞նչն է ձեզ ստիպում ժպտալ։
-Կյանքը, այն, որ ապրում եմ ու իմ ուզած կյաքով եմ ապրում ժպտալու առիթ է: Ցանկացած հարց ավելի հեշտ է, երբ ժպիտով ես լուծում:

-Ի՞նչն է ձեզ մոտիվացնում։
-Արդյունքը և պրոցեսը, ստեղծելու պրոցեսը, թիմի հետ աշխատելու պրոցեսը, գաղափարներս կիսող մարդկանց հետ շփումը: Հաճախորդների խնդիրները նոր մոտեցմամբ լուծելը և վերջում արդյունք ստանալը:

-Ինչպե՞ս եք համատեղում ընտանիքը և բիզնեսը։
-Իրականում երկուսն էլ քո կյանքն են ու ինչքան էլ փորձենք տարանջատել, միևնույնն է, ընտանիքը բիզնեսի կողքին է: Ես համատեղում եմ՝ ժամանակը ընտանիքիս հետ անցկացնելով, պարբերաբար ճամփորդելով, ամուսնուս հետ ժամադրություններ կազմակերպելով և առանձին ժամանակ երեխաներիս հետ անցկացնելով: Նաև երեխաներիս ինքնուրույն լինելն է ինձ շատ օգնում:

-Ինչպե՞ս եք հաղթահարում դժվարությունները։
-Ամեն դժվարություն մարտահրավեր է և հնարավորություն՝ նորը սովորելու, ինքդ քեզ ճանաչելու ճանապարհին: Ես սիրում եմ դժվարություններ, փորձում եմ ժպիտով հաղթահարել:

-Պատմեք ձեր նոր նախագծերի և ընկերության հեռանկարների մասին:
-Այս պահին աշխատում ենք մեր միջազգային բաժնի վրա՝ նույն մեր հարթակով։ Ձգտում ենք ունենալ պատվերներ ոչ միայն Հայաստանից, այլև ամբողջ աշխարից: Մյուսը կորպորատիվ բաժնի զարգացումն է, ակտիվ աշխատում ենք կորպորատիվ հաճախորդների համար ավելի հետաքրքրիր նվերների կոնցեպտներ ստեղծելու ուղղությամբ: