Միջոցառում

Հետ գնալ

Կոնտենտ

Բիզնեսի զարգացում
Էթիկետ
Բիզնես այցեր
Ժամանց

Ինչու՞ միանալ գործարար կանանց համայնքին

Միջոցառման մասին

Մադամը գործարար կանանց ակումբ է, որն արդեն 3 տարեկան է, ակումբն իր շուրջ համախմբել է 80-ից ավել
գործարար կանանց, ովքեր միասին պատրաստ են զարգանալ, փոխանակել իրենց ունեցած գիտելիքներն և
փորձը։ Բիզնեսի առաջխաղացման շատ կարևոր գործիքներ հաճախ չեն հայտնվում գրքերում և
նույնիսկ շատ գործարարներ կամ տեղյակ են, կամ կատարում են չգիտակցված։

Հավատարիմ լինելով Մադամ ակումբի ռազմավարությանը, մեր նպատակն է նպաստել ՀՀ-ում կին
գործարարների կողմից ստեղծված բիզնեսի զարգացմանը։
Ուստի ակումբի հիմնադիր Տաթև Բեյբությանի կողմից մշակվել է գործարար կանանց բիզնեսների
զարգացման ծրագիր։ Ծրագրում օգտագործված են 10+ տարիների մարքեթինգային և 3+ տարիների
քուչինգի գիտելիքներն։
Տաթև Բեյբությանը մշակել է 2 մոդուլ, յուրաքանչյուրը 7 hանդիպում,

Մոդուլ 1. «ՈՎ ԵՄ ԵՍ ԵՎ ՈՒՐ ԵՄ ԳՆՈՒՄ»
• Ինքնաներկայացում, ակնկալիքներ, ընտանեկան պատմությունների ազդեցություն բիզնեսի
վրա
• Ընտանեկան համակարգեր և տոհմային ԴՆԹ
• Սահմանափակող համոզմունքներ, ներգործող հույզեր և դրանց վերափոխում
• Հոգևոր աճի հիմունքներ (Յունգի անձնավորվածություն) և ազդեցությունը բիզնես
նպատակների վրա
• Մեր ներքին հարցադրումների կարևորությունը և նրանց կառավարում
• Ամփոփում, ինքնազարգացման գրառումներ, պատրաստում հաջորդ մոդուլի

Մոդուլ 2. «ԵՍ ԵՎ ԻՄ ԲԻԶՆԵՍԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ»
• Բիզնես նպատակների կառուցում՝ սմարթ մեթոդի (SMART) օգնությամբ
• Ռազմավարական մտածելակերպ
• Ինչպես վերածել նպատակները գործողությունների պլանի
• Մարքեթինգային ռազմավարություն
• Թիրախային լսարանի ուսումնասիրություն, SWOT վերլուծություն
• Գովազդային արշավներ
• Բրենդինգ
• Սոցիալական հարթակների գովազդ
• Ամփոփում, առաջադրանքներ, իրական իրավիճակների վերլուծություն:

16:00 28-08-2025