s.Oliver Armenia

Հետ գնալ
Հասմիկ Եզակյան
Հասմիկ Եզակյան


- Ինչպե՞ս որոշեցիք բիզնես սկսել:
- Երկար տարիներ մասնագիտությամբ աշխատելով ու հմտանալով կառավարման ոլորտում զգացի, որ հասունացել է պահը հիմնելու սեփական բիզնեսը։

- Ի՞նչն է ձեզ մոտիվացնում:
- Գիտակցումը, որ աշխատանքովդ բարիք ես պարգևում հասարակությանը։

- Ի՞նչն է Ձեզ ստիպում ժպտալ:
- Անկեղծ շփումն ու հաճախորդների գոհունակությունը։

- Ինչպե՞ս եք համատեղում ընտանիքը և բիզնեսը:
- Իրականում կնոջ համար դժվար է համատեղել ընտանիքն ու աշխատանքը, բայց այստեղ ինձ ամեն ինչում նաև աջակցում ու մոտիվացնում է հատկապես ընտանիքս։

- Ինչպե՞ս եք հաղթահարում դժվարությունները: 
- Դժվարությունները ամենուր են, առանց որի կյանքն ու աշխատելը գրեթե անհնար են։ Հերթական խնդիրը հաղթահարելուց հետո զգում եմ, որ այդքան էլ բարդ չէր, ինչն ի սկզբանե պատկերացնում էի։ Այնուամենայնիվ վստահաբար կարող եմ նշել, որ յուրաքանչյուր դժվարության նախ և առաջ փորձառություն է, որը շատ դեպքերում գրեթե պարտադիր է։

- Պատմեք Ձեր նոր նախագծերի և ընկերության հեռանկարների մասին:
- Ցանկանալով հայ ժողովրդին տրամադրել որակյալ ու համեմատաբար հասանելի հագուստ, երկար ուսումնասիրություններից հետո, հարկ համարեցինք, որ պետք է հագուստի այնպիսի բրենդ,որը գոհացնի մեր հասարակությանը։Այդ իսկ պատճառով s.Oliver բրենդն ուսումնասիրելով ու ծանոթանալով գերմանական արտադրությանը,որոշեցինք կնքել ֆրանչայզինգային պայմանագիրը։ Ներկա պահին աշխատում ենք էլ ավելի ընդլայնել մեր գործունեությունը։