Բլոգ

Հետ գնալ բլոգի բաժին

Ինչպե՞ս զարգացնել դրական մտածողություն

Մենք մեր մտքերի արդյունքն ենք: Գաղտնիք չէ, թե ինչ մեծ աղդեցություն են ունենում մեր սեփական մտքերը մեր կենցաղի, շփումների, ինքնագնահատականի, կարիերայի և ողջ կյանքի վրա: Վատ մտքերը կարող են լրջորեն վնասել նաև մեր առողջությանը: Մի շարք ուսումնասիրություններ ապացուցել են, որ լավատես, կենսախինդ մարդկանց մոտ սրտի արատներից, կաթվածից, քաղցկեղից մահացության ռիսկը զգալիորեն ցածր է: Լավատեսությունը և դրական մտածողությունը կախված են մարդու հոգեբանական առանձնահատկություններից, բայց մեզանից յուրաքանչյուրը կարող է մշակել և զարգացնել դրանք իր մեջ: Իսկ թե ինչպես, կբացահայտենք Մադամի բլոգում:

Դրական մտածողությունը կախարդանք չէ, և այն չի վերացնի ձեր բոլոր խնդիրները, սակայն կօգնի, որ խնդիրները ավելի կառավարելի թվան և կփոխի ձեր վերաբերմունքը կյանքի նկատմամբ: Լավատեսությունը կարելի է մարզել մի քանի մեթոդներով, որոնց արդյունավետությունն ապացուցված է:

1.Կենտրոնացեք լավ բաների վրա

Դժվար իրավիճակներն ու խոչընդոտները կյանքի մի մասն են: Երբ դուք բախվում եք դժվարությունների, կենտրոնացեք դրա լավ կողմերի վրա՝ անկախ նրանից, թե որքան փոքր կամ աննշան են թվում դրանք: Օրինակ՝ եթե ինչ-որ մեկը չեղարկում է ծրագրերը, կենտրոնացեք այն բանի վրա, թե ինչպես կարող եք անցկացնել դրա համար նախատեսված ժամանակը:

2.Արտահայտեք ձեր երախտագիտությունը

Ապացուցված է, որ շնորհակալություն հայտնելը նվազեցնում է սթրեսը, բարելավում է ինքնագնահատականը նույնիսկ շատ դժվար ժամանակներում: Մտածեք մարդկանց, պահերի կամ բաների մասին, որոնք ձեզ որոշակի մխիթարություն կամ երջանկություն են բերում և փորձեք արտահայտել ձեր երախտագիտությունը օրական գոնե մեկ անգամ: Օրինակ՝ շնորհակալություն հայտնեք գործընկերոջը օգնության համար, սիրելիին` ձեզ համար ապավեն լինելու և բոլոր խնդիրները լուծելու համար, կամ ձեր շանն այն անվերապահ սիրո համար, որը նրանք տալիս են ձեզ:

3.Բաց եղեք հումորի համար

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ծիծաղը նվազեցնում է սթրեսը, անհանգստությունը և դեպրեսիան: Այն նաև բարելավում է տրամադրությունը և ինքնագնահատականը: Բաց եղեք հումորի համար բոլոր իրավիճակներում, հատկապես՝ դժվարին, և թույլ տվեք ինքներդ ձեզ ծիծաղել։ Դա ակնթարթորեն թեթևացնում է տրամադրությունը և ստիպում է, որ ամեն ինչ մի փոքր հեշտ թվա: Փորձեք հումորով մոտենալ տարբեր անախորժությունների և ձեր ընկալումները դրա մասին շատ կփոխվեն:

4.Ժամանակ անցկացրեք դրական մարդկանց հետ

Բացասականն ու դրականը վարակիչ են: Հաշվի առեք այն, թե ում հետ եք ժամանակ անցկացնում: Նկատե՞լ եք, թե ինչպես է վատ տրամադրություն ունեցող մեկը սենյակում գրեթե բոլորին ճնշում իր ներկայությամբ: Դրական մարդը ուրիշների վրա հակառակ ազդեցությունն է ունենում։ Շրջապատեք ձեզ մարդկանցով, ովքեր կդարձնեն ձեզ ավելի լավը և կօգնեն տեսնել կյանքի պայծառ կողմը:

5.Գովաբանեք ինքներդ ձեզ

Մենք հակված ենք լինել մեր ամենավատ քննադատը, ինչը ժամանակի ընթացքում կարող է պատճառ դառնալ, որ ձեզ մոտ ձևավորվի ցածր ինքնագնահատական: Դրանից խուսափելու համար թույլ տվեք ձեր ներքին ձայնին գովաբանել ձեզ լավ արարքների համար: Փոխեք ինքներդ ձեզ հետ երկխոսելու ձևը, և ձեր կյանքում շատ բան կփոխվի:

6.Ամեն օր սկսեք դրական նոտայով

Ստեղծեք ծես, որով կսկսեք ձեր ամեն օրը: Ահա մի քանի գաղափար.

ասեք ինքներդ ձեզ, որ հիանալի օր է սպասվում:

լսեք ուրախ և դրական երաժշտություն:

պատրաստեք ձերսիրելի նախաճաշը:

Դրական մտածողությունը չի նշանակում անտեսել կամ մերժել ձեր ունեցած յուրաքանչյուր բացասական միտք կամ հույզ: Մեր կյանքի ամենադժվար պահերը հաճախ նրանք են, որոնք մեզ դրդում են առաջ գնալ և դրական փոփոխություններ կատարել: Նման ժամանակաշրջան անցնելիս փորձեք ինքներդ ձեզ օգնել այնպես, ինչպես օգնում եք ձեր մտերիմ ընկերոջը, ով մխիթարության և խորհուրդների կարիք ունի: Այդպիսի ընկեր-օգնական ձեզ համար կարող է դառնալ Մադամի բլոգը, ուր կարող եք գտնել մոտիվացիոն նյութեր և կարևոր խորհուրդներ, որոնք միտված են ընթերցողների կյանքում դրական փոփոխություններ մտցնելուն: Բարդույթները մեծապես ազդում են մեր կյանքի և մտածողության վրա, թե ինչպես ազավել դրանցից, ընթերցեք <<Ինչպե՞ս հաղթահարել բարդույթները>> բլոգում: