InTempo

Հետ գնալ
Անի Հովակիմյան
Անի Հովակիմյան

- Ինչպե՞ս որոշեցիք հիմնել բիզնես։
Իմ մուտքը բիզնես սկեցի ամենաներքևի օղակից։  Որպես մատուցողուհի աշխատում էի միայն ամառային արձակուրդներին: Հետո տարվեցի ռեստորանային ոլորտով ու քայլ առ քայլ առաջ գնացի:
-Ի՞նչն է Ձեզ մոտիվացնում:
Ինձ մոտիվացնում է աշխատակիցների և հաճախորդների  գոհունակությունը, իսկ դժգոհությունը նոր ստիմուլ է տալիս ավելին անելու:
-Ի՞նչն է Ձեզ ստիպում ժպտալ։
Ինձ ստիպում է ժպտալ ցանկացած հաճախորդի հետ շփումը, նաև  աշխատակիցների և նրանց ծնողների կողմից ստացած նամակ- բացիկները, արդեն կոլեկցիա ունեմ։
-Ինչպե՞ս եք համատեղում ընտանիքը և բիզնեսը։
Համատեղում եմ շատ մեծ դժվարությամբ, երկու տեղում էլ թերացումներ ունեմ։
-Ինչպե՞ս եք հաղթահարում դժվարությունները։
Դժվարություններն ինձ ընկճում են առաջին 5-10 րոպեն, հետո սկսում եմ ելքեր փնտրել, մոտիվացնող գրքեր եմ կարդում, օգնում է:
-Պատմեք Ձեր նոր նախագծերի և ընկերության հեռանկարների մասին։
* Մաքսիմում մեկ ամսից նոր Սորիզո է բացվելու, թվով 6-րդը։
* Նոր, առանց շաքարավազի ջելատոյի արտադրություն ենք սկսում այս տարի: Եվ մոտակա մի քանի տարվա մեջ Սորիզոն միջազգային շուկայում ենք տեսնում:
* Նոր, թվով 2-րդ ԻնՏեմպո բացելու նախագիծ ունենք: