Kara Silver

Հետ գնալ
Կառա Ավետիսյան
Կառա Ավետիսյան

Kara Silver-ը մեր քաղաքի ամենահայտնի արծաթագործական բրենդն է։ Իսկ նրա հիմնադիրը՝ Կառա Ավետիսյանը՝ մեր անդամակիցը։ Մենք ուրախ ենք ներկայացնել նրան՝ հարցազրույցի օգնությամբ։

- Ինչպե՞ս որոշեցիք հիմնել բիզնես: 
-Սկզբում արծաթագործությունը ինձ համար հոբբի էր, բայց որոշ ժամանակ անց
մարդիկ   սկսեցին   հետաքրքրվել   իմ   աշխատանքներով,   եւ   այն   սկսեց   բերել
եկամուտ:   Այդ   ժամանակ   հասունացավ   խանութ-սրահ   հիմնելու   որոշումը,   եւ
բացումը   կայացավ   2008   թ:   Մինչ   օրս՝  շուրջ   15   տարի   աշխատում   ենք
գեղեցկություն   եւ   երջանկություն   պարգեւել   մեր   հաճախորդներին,   որոնց   մեծ
մասը դարձել են ընկերներ:

-Ի՞նչն է ձեզ մոտիվացնում:
-Առավոտյան   արթնանալիս   րոպեներն  եմ   հաշվում,  թե  երբ  պիտի   հասնեմ
աշխատավայրս, իմ սիրելի թիմի հետ մի բաժակ սուրճ  վայելենք, քննարկենք
օրվա   անելիքը   ու   անցնենք   գործին:   Այդ   պահերն   են   ինձ   մոտիվացնում   ու
ոգեւորում ստեղծել նորանոր աշխատանքներ:

-Ինչպե՞ս եք հաղթահարում դժվարությունները: 
-Յուրաքանչյուր   դժվարություն   հաղթահարում   ենք   թիմի   հետ   միասին:  Երբ
թիկունքդ ուժեղ է, դու ավելի կանգուն ես:

-Ինչպե՞ս եք համատեղում ընտանիքը եւ բիզնեսը: 
-Ինչ խոսք, բիզնեսը զբաղեցնում է օրվա մեծ մասը, բայց երբ ժամանակդ ճիշտ
ես   օգտագործում,   չեն  տուժում   ո՛չ   ընտանիքը,   ո՛չ   երեխաները,   ոչ   էլ   գործը:
Հաճախ   մտածում   եմ,   որ,   երեւի,   սա   է   երջանկությունը,   երբ   ունես   սիրելի
աշխատանք եւ ընտանիք: Ես երջանիկ եմ:

-Պատմեք Ձեր նոր նախագծերի եւ ընկերության հեռանկարների մասին:
-Առայժմ գործում է մեկ խանութ-սրահ, որը գտնվում է Պուշկինի  54 հասցեում,
հետագայի   համար   պլանավորում   ենք   նոր   մասնաճյուղեր   Երեւանում   եւ
Հայաստանից դուրս: