-Ինչպե՞ս որոշեցիք հիմնել բիզնես:
-Ամեն ինչ սկսվել է տանը խմորեղեն թխելուց, իսկ առաջին փորձարկողները եղել են երեխաներս և ամուսինս, ով միշտ կատակով ասում էր, որ այս գործը շատ լավ է ստացվում ինձ մոտ։ Բայց հետո այդ կատակը վերածվեց բիզնես գգաղափարի։ Գաղափարը կար, ես արդեն պատրաստ էի աշխատելու, և այդպես որոշեցինք հիմնել մեր բիզնեը։
-Ի՞նչն է Ձեզ ստիպում ժպտալ:
-Իմ երեխաների գոհ, երջանիկ լինելը։
-Ի՞նչն է Ձեզ մոտիվացնում:
-Ինձ մոտիվացնում են հաջողակ կանայք, ընտանիքս, երեխաներս, ամուսինս, ով արդեն բավականին կայացած է բիզնես ոլորտում և մեծ աջակցություն է ցուցաբերում ինձ թե՛ իր խորհուրդներով, թե՛ փորձով։
-Ինչպե՞ս եք համատեղում ընտանիքը և բիզնեսը:
-Փորձում եմ համատեղել, բայց, ցավոք, ոչ միշտ է ստացվում։ Այնուամենայնիվ, ժամանակի ճիշտ կառավարումն օգում է այս հարցում։ Եթե պետք է ընտրեմ՝ այդ պահին ժամանակս տրամադրեմ ընտանիքիս, թե բիզնեսին, իհարկե ընտրում եմ ընտանիքս։
-Ինչպե՞ս եք հաղթահարում դժվարությունները:
-Դժվարությունները և դժվար իրավիճակները այս վերջերս շատ են՝ հաշվի առնելով մեր երկրում առկա իրավիճակը, մեզ անընդհատ հետապնդող վիրուսները։ Միակ բանը, որ ինձ հանգստացնում է և ուժ է տալիս, իմ երեխաներն են։ Երեխաներիս կողքին անչափ հանգիստ եմ:
-Պատմեք Ձեր նոր նախագծերի և ընկերության հեռանկարների մասին:
-Նոր նախագծեր շատ կան, մենք արդեն ունենք կայք, որը փորձում ենք բարելավել, քանի որ մարդիկ հիմա շատ հակված են օնլայն գնումներ կատարելու։ Նոր խանութ, նոր լոկացիա է սպասվում մոտ ապագայում։