𝙈𝙖𝙙𝙖𝙢 𝙒𝙤𝙢𝙚𝙣'𝙨 𝙐𝙣𝙞𝙤𝙣-ի հիմնադիրն է Տաթև Բեյբությանը, ով հանդիասանում է 𝘽𝙧𝙖𝙣𝙙𝙤𝙣 մարքեթինգային և բրենդինգային ընկերության համահիմնադիրը։
Տաթևը սովորել է ՀՊՏՀ-ի «Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպում» ամբիոնի մարքեթինգ բաժնում, որից հետո ուսումը շարունակել է ՀՀ ԳԱԱ-ի «Կառավարում» բաժնում։
Ավարտելուց հետո մասնագիտական աշխատանքի է անցել բանկային ոլորտում՝ «Կորպորատիվ և մանրածախ բիզնես զարգացման» բաժնում:
Ընտանիք կազմելու և բալիկ ունենալուն զուգահեռ, 2013 թվականին ամուսնու՝ Արման Արզումանյանի հետ հիմնադրել են Brandon Agency ընկերությունը։
Ընտանեկան համատեղ ուժերով այժմ ընկերությունը շուկայում սիրված է և կայուն դիրք է զբաղեցնում։
9 տարի աշխատելով մարքեթինգի ոլորտում, մասնակցելով տարբեր բրենդերի ստեղծման գործընթացին, տարեցտարի նկատել է, որ բիզնեսով զբաղվող կանանց թիվը աճում է, և այժմ 𝙈𝙖𝙙𝙖𝙢 𝙒𝙤𝙢𝙚𝙣'𝙨 𝙐𝙣𝙞𝙤𝙣-ը գալիս է ապացուցելու, որ կանայք ի զորու են զարգացնելու բիզնես աշխարհը։
𝙈𝙖𝙙𝙖𝙢 𝙒𝙤𝙢𝙚𝙣'𝙨 𝙐𝙣𝙞𝙤𝙣-ը կոչված է՝ համախմբելու նրանց, ովքեր գտել են իրենց կոչումը և հասել են հաջողությունների։
Այս հարթակում կանայք միասին կրթվելու են, կիսվելու են իրենց փորձով և ստեղծելու են նոր համագործակցություններ։
Հետևե՛ք 𝙈𝙖𝙙𝙖𝙢 𝙒𝙤𝙢𝙚𝙣'𝙨 𝙐𝙣𝙞𝙤𝙣-ին, և հաջորդ հրապարակումներում կներկայացնենք մեր գաղափարակից ընկերներին