Tour advice

Հետ գնալ
Վարդինե Սևաչյան
Վարդինե Սևաչյան

Ձեզ ենք ներկայացնում 𝗧𝗼𝘂𝗿 𝗮𝗱𝘃𝗶𝗰𝗲 տուրիստական ընկերության հիմնադիր Վարդինե Սևաչյանին։
- Ինչպե՞ս որոշեցիք հիմնել բիզնես
- Մոտ 10 տարի պետական համակարգում աշխատելուց հետո հասկացա, որ ցանկանում եմ հիմնել իմ սեփական բիզնեսը, և քանի որ շատ էի ճանապարհորդել և հետաքրքրված էի տուրիզմի ոլորտով, 12 տարի առաջ հիմնադրեցի 𝗧𝗼𝘂𝗿 𝗮𝗱𝘃𝗶𝗰𝗲
տուրիստական ընկերությունը։
- Ի՞նչն է Ձեզ մոտիվացնում
- Մոտիվացնում են մեր զբոսաշրջիկների դրական արձագանքները և բազմաթիվ ընկերությունների բարձր գնահատականը մեր կողմից կազմակերպված ճանապարհորդությունների վերաբերյալ։
- Ի՞նչն է Ձեզ ստիպում ժպտալ
-Ակամայից ժպտում եմ, երբ տեսնում եմ ուղևորների ժպիտները, քանի որ ամեն անգամ ճանապարհորդելիս ես ևս ունենում եմ նույն դրական ապրումները։
- Ինչպե՞ս եք համատեղում ընտանիքը և բիզնեսը
- Ընկերությունը հիմնադրել ենք ես ու ամուսինս, ընտանիքի և բիզնեսի համատեղման հարցում ունեմ մեծ աջակցություն, քանի որ ընկերության զարգացման հետ կապված՝ ունենք նույն նպատակներն ու ձգտումները։
- Ինչպե՞ս եք հաղթահարում դժվարությունները
- Դժվարությունները աշխատանքի մի մասն են կազմում և դրանց վերաբերվում եմ որպես մարտահրավերի։
- Պատմեք Ձեր նոր նախագծերի և ընկերության հեռանկարների մասին
- Նախագծերի մասին շա՜տ երկար կարելի է խոսել, բայց այս պահին նշեմ մի քանիսը․
*Մի շարք հեղինակային զբոսաշրջային ցուցադրություններին Tour advice-ի մասնակցությունը։
*Աշխատակիցների վերապատրաստումը տարբեր երկրներում։
*Մի քանի առցանց հայտնի հարթակները ներկայացնող, ինչպես նաև արտերկրում տուր-օպերատոր հանդիսացող հայտնի կազմակերպությունների հետ արդեն իսկ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Հայաստանում ներկայացուցչություն հանդիասանալու համար։
Հետևե՛ք 𝗠𝗮𝗱𝗮𝗺-ին նոր անդամակիցների հետ ծանոթանալու համար։