Լիանա Գասպարյան․ ՆԱ, ՈՒՄ ԾԱՂԻԿՆԵՐԸ ՕԳՆՈՒՄ ԵՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԵԼ, ԱՅՍԻՆՔՆ՝ ԱՊՐԵԼ ԼԻԱՐԺԵՔ…
Լիանա Գասպարյանն, ինչ իրեն հիշում է, միշտ այն համոզմանն է եղել, որ կինը պետք է լինի ազատ ու անկախ, իսկ դա նշանակում է, որ նա պետք է ունենա մասնագիտություն և սիրելի աշխատանք: Աշխատանք, որը նրան եկամուտ կբերի և թույլ կտա, որ իրեն ֆինանսապես անկախ զգա: Լիանան միշտ հավատում էր, որ միայն իրացված կինը կարող է լինել երջանիկ ու երջանկացնել իր կողքի մարդկանց: Լինելով ստեղծագործող մարդ, նա նախ ընտրեց լրագրողի ճանապարհը, սակայն հասկանալով մասնագիտության նրբությունները գիտակցեց, որ դա այն չէ, ինչի մասին երազում կամ պատկերացնում էր. <<Իմ դասախոսներից մեկը մի անգամ ասաց, որ լրագրողին, եթե դռնից հանում են՝ պիտի պատուհանից ներս մտնի, եթե պատուհանից հանում են՝ պիտի երդիկից ներս մտնի: Ես այդ պահին հասկացա, որ դա իմը չէ, ես այդպես չեմ կարող>>,-հիշում է Լիանան: ԵՎ ահա, երբ արդեն ծնվեց առաջնեկը որոշեց, որ պետք է բիզնես հիմնի և ռեալիզացնի իր ներուժը. երեխան շա՜տ փոքր էր, ցանկությունը՝ շա՜տ մեծ: <<Ամեն օր այնքա՜ն էի խոսում աշխատելուս, սեփական գումար վաստակելուս, զբաղված ու ռեալիզացված լինելուս մասին, որ ամուսինս ասաց՝ գնա, զբաղվիր ինչով որ սիրտդ ուզում է, միայն թե քեզ այդպես վատ չզգաս, միայն թե ուրախ ու երջանիկ լինես>>: Այսպես, 14 տարի առաջ, ծնվեց Le Gasy house հագուստի դեռևս միակ ու փոքրիկ սրահը։ «Ես աշխատանքի մեջ տեսնում եմ ազատություն։ Ես ինձ լավ եմ զգում, երբ լավ գործ եմ անում, նոր բան եմ ստեղծում, մարդկանց ուրախություն եմ պարգևում։ Շարժը, մարդկանց հետ էներգիայի փոխանակումը ինձ լիցքավորում են և ես էներգիայով լեցուն եմ վերադառնում տուն։ Ի դեպ, դրանից շահում են բոլորը. ես երջանիկ եմ՝ ուրեմն իրենք էլ երջանիկ են»–ասում է Լիանան։ Լիանան համոզված է, որ իր բիզնեսի հաջողության գրավականը շատ սեր տալն է, երբ սիրում ես աշխատանքդ հաճախորդներիդ շատ սեր և էներգիա ես փոխանցում, հաճախորդներն էլ զգում են դա և հաճախակի են վերադառնում ոչ միայն նոր հագուստի այլև դրական հույզերի ետևից: Սակայն, արագ փոփոխությունների այս ժամանակներում ինչպե՞ս մնալ ալիքի վրա, ինչպե՞ս չդառնալ ժամանակավրեպ : Լիանան գտնում է, որ մեծ տարբերություն կա 14 տարի առաջ վարվող բիզնեսի և այսօրվա բիզնեսի կառավարման մեջ: Այսօր սոցէջերը, սոցհարթակները թելադրում են լինել թրենդի մեջ: Եթե օրինակ, տարիներ առաջ հնարավոր էր աշխատել բազային հագուստներով՝ ասենք սև, ուղիղ տաբատ առաջարկել, հիմա ստիպված են խիստ հետևել, թե ինչն է մոդայիկ, պահանջված: Իսկ այս ամենն անելու համար պետք է համագործակցել համապատասխան մասնագետների հետ, քանզի բիզնեսում ամեն մանրուք կարևոր է: << ՈՒնենք մասնագետ, ով մենչեյդարզինգ անում, հետևում է խանութի արտաքին տեսքին, ապրանքների ճիշտ դասավորվածությանը, առաջակվող հագուստի համադրությանը, նաև մասնագետներ, որոնք աշխատանքներ են տանում սպասարկող անձնակազմի հետ>>,-ասում է Լիանան: Լիանան շատ է կարևորում սպասարկման բարձր որակը, ըստ նրա այս ոլորտում յուրաքանչյուր մանրուք էական է. խոսելաոճ, մատուցման ձև, հոգեբանական մոտեցումներ, որովհետև հաճախորդը սիրում է կարևորված լինել: Սկզբից այս ամենով հենց ինքն էր զբաղվում, բայց հետո հասկացավ, որ դա ճիշտ չէ և որ մի մարդը չի կարող ամեն ինչով զբաղվել, ուստի ինչ-որ բաներ թերի էին մնում : Այժմ, երբ կան զբաղվող մասնագետներ Լիանան նկատում է տարբերությունը և նշում, որ այն զգալի է: Սոցիալական հարթակներում խանութն ու ծաղկի սրահը ակտիվ էջեր ունեն, որտեղ հադես են գալիս հետաքրքիր ռիլերով, պատմություներով, ունեն հագուստնեը ցուցադրող մոդելներ: Այս ողջ գործիքակազմը նպաստում է, որ մարդիկ ճանաչեն, սիրեն և այցելեն Le Gasy house.. Սրահի աշխատակիցները միաբերան պնդում են, որ խանութի դեմքը հենց Լիանան է և նրան առաջարկում են պաշտոնապես դառնալ խանութ-սրահի դեմքը, սակայն ԼԻանան այս դերում տեսնում է իր դստերը: Այսօր Le Gasy house ունի հագուստի երեք և մեկ ծաղկի սրահ: Ծաղկի սրահը՝ Le Gasy flowers-ը, Լիանայի ստեղծագործելու վայրն է, տարածք, որտեղ ինքն իր էության հետ հաշտ է ու ներդաշնակ: Այստեղ Լիանան կարող է ժամերով անդադար աշխատել ու չհոգնել: Ծաղկի սրահն այն վայրն է, որտեղ նա պատրաստ է բոլոր աշխատանքները կատարել աշխատակիցների հետ միասին, ովքեր հենց իր աշակերտներն են եղել սկզբնական շրջանում: <<Եթե ծաղկի սրահում մեծ պատվերներ ենք ունենում՝ ե՛ս եմ ուզում դա անել, ինձ համար դա կարևոր է ու նաև ունեմ հաճախորդներ, որոնք ասում են՝ մենք պիտի վստահ լինենք, որ դու ես պատվերն իրականացնելու>>:
Հետ գնալ բլոգի բաժին